Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանին

14 Սեպտեմբեր, 2021 18:30
Հեղինակ՝ Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ  փոխդեսպանին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Փոխդեսպանին ուղեկցում էին դեսպանատան ռազմական կցորդը եւ քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել։

Պարոն Լեյթինենը նշեց, որ ցանկանում են տեղում ծանոթանալ կացությանն ու հասկանալ, թե ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին։

Մելիքսեթ Պողոսյանը, ողջունելով դիվանագետների առաջին այցը Սյունիք, ներկայացրեց հետպատերազմյան շրջանում այստեղ ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգությանը, ճանապարհներին ու երթեւեկությանը, տնտեսական խնդիրներին առնչվող ու այլ հարցեր։

Մարզպետը հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեց, ու քանի որ խոսվեց նաեւ USAID-ի կողմից մարզում իրականացված ծրագրերի մասին, հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն։

Լրահոս

Դիտել ավելին