Կարևոր իրադարձություններ

Յունիսեֆը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարմանն առնչվող հարցեր

14 Սեպտեմբեր, 2021 18:22
Յունիսեֆը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարմանն առնչվող հարցեր

Այսօր ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Ն.Գ. պրն. Մարկ Միխիլսենը հանդիպել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին։

Հանդիպումից հետո նրանք այցելել են Երևանի պոլիկլինիկաներից մեկը, որտեղ դեսպանը հետևել է  ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացին։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստան է մատակարարել AstraZeneca (AZ) պատվաստանյութի 187,200 դեղաչափ. սա Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության կողմից COVAX-ին նվիրաբերվող 4 միլիոն դեղաչափի առաջին խմբաքանակն է: Բելգիայի կողմից այս նվիրատվության շնորհիվ ավելի շատ մարդ կարող է պատվաստել և պաշտպանվել հատկապես այսօր, երբ հիվանդության նոր տեսակները մեծ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային առողջապահության համար։

 

Մինչև տարեվերջ Բելգիան COVAX նախաձեռնության միջոցով այլ երկրների կտրամադրի 4 միլիոն դեղաչափ. ոչ ոք պաշտպանված չէ, քանի դեռ բոլորը պաշտպանված չեն: Բելգիան վճռորոշ դեր ունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ հարյուր միլիոնավոր պատվաստանյութերի արտադրության և բաշխման գործընթացում շնորհիվ դեղագործական և կենսատեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտներում ունեցած առաջատար դերի: ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի ընթացքում մեծ ու փոքր, տեղական և միջազգային ընկերությունների այս էկոհամակարգը շատ արագ է գործել՝ դարձնելով մեզ պատվաստանյութի մեծ մատակարար», - նշել է ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը:

2021 թ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթ նպատակներից է՝ ապահովել ՔՈՎԻԴ-19-ի դեմ անվտանգ և մատչելի պատվաստանյութերի հավասարաչափ և արդարացի բաշխումը բոլոր ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, առաջնահերթ խմբերին և խոցելի բնակչությանը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ սառցային շղթաների համակարգի հզորացման, առողջապահական ոլորտի աշխատակիցներին երեխաների և խնամակալների համար առողջապահական ծառայությունների որակի ապահովմանն ու շարունակմանն ուղղված վերապատրաստման, պատվաստանյութերի նկատմամբ վստահության ձևավորման և ապատեղեկատվության և այլ խոչընդոտների վերացման հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին