Կարևոր իրադարձություններ

Իրանը ուշադիր հետևում է ՀՀ ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման խնդրին․ ՀՀ-ում Իրանի դեսպանատուն. Factor.am

14 Սեպտեմբեր, 2021 17:45
Իրանը ուշադիր հետևում է ՀՀ ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման խնդրին․ ՀՀ-ում Իրանի դեսպանատուն. Factor.am

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանում Իրանի դեսպանություն՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն հարևան երկրի իշխանությունները Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական բեռնատարների ստուգման և գումարների գանձման վերաբերյալ։

Պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են: Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ:

Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը:

Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին