Կարևոր իրադարձություններ

Գողության փորձեր՝ նույն խանութից. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

14 Սեպտեմբեր, 2021 17:25
Գողության փորձեր՝ նույն խանութից. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել. պարեկային կարգախմբի ծառայողները նկատել էին, որ Տիգրան Մեծի պողոտայի կոշիկի և պայուսակի խանութի ապակին կոտրված է, ներսում էլ` անկանոն վիճակ:

Մեկնած օպերատիվ խմբին ընկերության մենեջերը հաղորդում էր տվել, որ գիշերը ապակին կոտրել ու դրամարկղից փորձել էին գողություն անել, սակայն իրենց կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չէին հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել էին: Կամքից անկախ հանգամանքն այն էր, որ միացել էր ահազանգման ձայնային ազդանշանը:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին գողության փորձը բացահայտելուն ուղղված միջոցառումներ, սեպտեմբերի 10-ի առավոտյան նույն ընկերության մենեջերից ստացվեց նոր հաղորդում: Գիշերվա ժամը հինգին անհայտ անձը ապակին կոտրել ու մտել էր նույն խանութ-սրահ, բայց այս անգամ էլ, իր կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չէր հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել էր:

Այս անգամ ձայնային ազդանշանը չէր միացել, խանութ մտած անձն էլ փորձել էր զգուշորեն մոտենալ դրամարկղին, որտեղ, սակայն, գողանալու փող չկար:

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այս անգամ կարճ տևեցին. Պարզվեց, որ երկու դեպքում էլ ապակին կոտրել ու խանութ էր մտել Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին