Կարևոր իրադարձություններ

Մեկ զինծառայողի մահվան և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԿ

14 Սեպտեմբեր, 2021 14:45
Մեկ զինծառայողի մահվան և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԿ

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի  մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է  քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին