Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

14 Սեպտեմբեր, 2021 14:37
Բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը. խնդրում ենք ներկայանալ արյունատվության։

Աշխարհում միլիոնավոր մարդիկ իրանց կյանքի համար պարտական են հե՛նց արյան դոնորներին։

Դարձե՛ք նրանցից մեկը, պարգևեք կյանք։

Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։

Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։

Հեռ. 010-28-38-23

Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information»,- նշված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին