Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայողի մայրը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար. Նաիրի Սարգսյան

14 Սեպտեմբեր, 2021 13:38
Հեղինակ՝ Նաիրի Սարգսյան
Զոհված զինծառայողի մայրը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար. Նաիրի Սարգսյան

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ, Կառավարության շենքի դիմաց, զոհված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր և ինձ չէր լսում: Կարճ ժամանակ անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք: Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրեցի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը` գրաֆիկական պատկերներով, զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով իրականացվելիք կատարումների ցանկը և այլն:

Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար: Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված: Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը, որտեղ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված: Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր և բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ:

Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին