Կարևոր իրադարձություններ

Ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի մանդատը տրվել է Տիգրան Խաչատրյանին

14 Սեպտեմբեր, 2021 12:20
Ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի մանդատը տրվել է Տիգրան Խաչատրյանին

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստին ասաց, որ Հակոբյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արտաշես Ջավադյանին։

«Արտաշես Ջավադյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Խաչատրյանին»,- ասել է Մարությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին