Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    563,5
    577,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր ղեկավար և քարտուղար ունի

14 Սեպտեմբեր, 2021 11:44
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր ղեկավար և քարտուղար ունի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը։

Այս մասին ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստին հայտնեց  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Շնորհավորում եմ պարոն Գալջյանին։ Խմբակցությունը նաև ընտրել է նոր քարտուղար՝ Լևոն Հովհաննիսյանին, Ձեզ նույնպես շնորհավորում եմ»,- նշեց Մարությանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավարը Սուրեն Էյրամջյանն էր, ում լիազորությունները սեպտեմբերի 14-ին դադարեցվել են։ 2021 թվականի փետրվարի 12-ին Էյրամջյանը 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ հայտնել էր, որ ունի առողջական խնդիր, որով պայմանավորված՝ 2019 թ.-ին մի ամբողջ նստաշրջան նա բացակայել էր ավագանու նիստերից։

Լրահոս

Դիտել ավելին