Կարևոր իրադարձություններ

Կոմպրոմիսի են եկել, որ Նազելի Բաղդասարյանի եղբայրը Գյումրու ավագանու կազմում լինի, ապա փոխքաղաքապետ ընտրվի. «Հրապարակ»

14 Սեպտեմբեր, 2021 09:06
Կոմպրոմիսի են եկել, որ Նազելի Բաղդասարյանի եղբայրը Գյումրու ավագանու կազմում լինի, ապա փոխքաղաքապետ ընտրվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Գյումրու ստվերային քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ընտրություններին ՔՊ-ի ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներում նրա մերձավորներն են։ Ցուցակում երկրորդը, որը, չի բացառվում, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում փոխքաղաքապետ դառնա, նրա հարազատ եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը:

Ըստ որոշ տեղեկությունների, պատգամավորը փորձել է եղբորը քաղաքապետ դարձնել, սակայն թիմում մերժել են նրա առաջարկը: Հավանաբար, կոմպրոմիսի են եկել, որ նա ավագանու կազմում լինի, ապա փոխքաղաքապետ ընտրվի։ Ցուցակի երրորդ համարը Բաղդասարյանի ընկերուհին է՝ Գյումրու ինֆեկցիոնի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, վեցերորդը օգնականն է՝ Քնարիկ Հարությունյանը, ցուցակի չորրորդն էլ Սուրեն Պապիկյանի ազգականն է՝ Արթուր Պապիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին