Կարևոր իրադարձություններ

Եթե ապրում եք սոցիումի մեջ, ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը․ Անահիտ Ավանեսյան

13 Սեպտեմբեր, 2021 23:22
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Եթե ապրում եք սոցիումի մեջ, ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում.....

Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին:

 

-Արդյո՞ք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով.

Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ......

Խնդրեմ ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը:

 

-Ե՞րբ կլինի Պֆայզեր պատվաստանյութը:

Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, բայց տարվում են աշխատանքներ ապահովելու։ Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյուվետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա։

 

-Արդյո՞ք պատվաստումները արվում են «գումար աշխատելու» նպատակով:

Ճիշտ հակառակը՝ պատվաստանյութերը հիվանդության հաղթահարման ամենամատչելի միջոցն են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին