Կարևոր իրադարձություններ

Երևանում ամուսինը ծեծել, ապա սպանության սպառնալիքներ է հնչեցրել նախկին կնոջ նկատմամբ

13 Սեպտեմբեր, 2021 23:03
Երևանում ամուսինը ծեծել, ապա սպանության սպառնալիքներ է հնչեցրել նախկին կնոջ նկատմամբ

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի շենքերից մեկում ամուսինը ծեծում է կնոջը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Նշված հասցե է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված շենքի բնակիչ, 64-ամյա Ծաղիկ Ք.-ին նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում նախկին ամուսինը՝ 71-ամյա Վարդ Հ.-ն, հարվածներ է հասցրել, ապա նրա հասցեին հնչեցրել սպանության սպառնալիքներ ու վնասել շենքի բակում կայանված, Ծաղիկին պատկանող ավտոմեքենան: 

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանները Վարդ Հ.-ի նկատմամբ  տեղում կիրառել են  անհետաձգելի միջամտություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին