Ինչպես տեղեկացնում է «РИА НОВОСТИ»-ն, Լատվիայի ՆԳ նախարար Մարիա Գոլուբևան հայտարարել է, որ բալթյան երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամի մեղավոր Բելառուսն է:
Նա մասնավորապես նշել է.
«Դա ակնհայտ է: Այդ մասին վկայում է այն, որ կազմակերպվել էին թռիչքներ Իրաքից Մինսկ: Դրանից բացի, զինված մարդիկ տարբեր համազգեստով են, ոչ միայն Բելառուսի սահմանապահ զորքերն են: Մարդկանց ուղղորդում էին դեպի մեր սահմաններ»:
Լատվիայի կառավարությունը որոշել է Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանել: