Կարևոր իրադարձություններ

Բելառուսում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

13 Սեպտեմբեր, 2021 18:54
Բելառուսում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Բելառուսում ՀՀ նոր դեսպան է նշանակվել ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով,որում մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ռազմիկ Խումարյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»:

 

Լրահոս

Դիտել ավելին