Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան

13 Սեպտեմբեր, 2021 18:29
Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում մասնավորապես նշված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»:

 

Լրահոս

Դիտել ավելին