Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ն միանում է «100 տուն Արցախում» նախագծին

13 Սեպտեմբեր, 2021 17:48
ԵՊՀ-ն միանում է «100 տուն Արցախում» նախագծին

ԵՊՀ-ն միանում է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում մեկ տան կառուցում:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը բուհի պաշտոնական կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ ծրագրին միանալու գաղափարը քննարկվել է ռեկտորատի նիստում և հավանության արժանացել. «Որոշում կայացրինք մեր խնայողությունների հաշվին միանալ նախագծին՝ այդպիսով ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում: Թե՛ հայրենասիրական, թե՛ մարդկային և թե՛ այլ արժեքների տեսանկյունից սա շատ կարևոր քայլ է, որ իրականացնում է ԵՊՀ անձնակազմը: Այնպիսի խոշոր կառույց, ինչպիսին Մայր բուհն է, չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից»:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊՀ պատվիրակությունը կմեկնի Արցախ և կմասնակցի տան հիմնարկեքի արարողությանը:

«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին