Կարևոր իրադարձություններ

Գողություն կատարելու պահին բռնվել և բերման են ենթարկվել 4 տղամարդ. ոստիկանություն

13 Սեպտեմբեր, 2021 17:41
Գողություն կատարելու պահին բռնվել և բերման են ենթարկվել 4 տղամարդ. ոստիկանություն

Սեպտեմբերի 13-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մասիս քաղաքի գերեզմանատանը հարակից կիսակառույց շինության տարածքից բեռնատարով մետաղյա թիթեղ են գողանում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները գողությունը կատարելու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկել չորս տղամարդկանց։ Բացատրական աշխատանքի արդյունքում բերման ենթարկվածներից երկուսը խոստովանել են, որ նախորդ օրը նույն վայրից գողացել են թիթեղ, որոնք թաքցրել են շինության հետնամասում՝ հետագայում տեղափոխելու համար։

Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին