Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի

13 Սեպտեմբեր, 2021 15:48
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի

Առողջապահության նախարարությունը The Wall Street Journal-ի հոդվածից մի հատված է ներկայացրել կորոնավիրուսի ու պատվաստումների վերաբերյալ։ 

Ըստ այդմ՝ համավարակի սկզբից՝ ավելի քան 20 ամիս անց, մարդիկ ստիպված են փոխել իրենց վերաբերմունքը մի հիվանդության մասին, որը ժամանակին՝ հանրային առողջապահության մասնագետների կարծիքով, հաղթահարելի վարակ էր: Ամբողջ աշխարհում կարանտինը վերածվեց երկարատև ու մաշեցնող մի ընթացքի:

Սուր վարակիչ «Դելտա» շտամի հետևանքով` COVID-19-ը դարձել է մի հիվանդություն, որից գործնականում հնարավոր չէ ազատվել: Կորոնավիրուսի նոր բռնկումներ են գրանցվում նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Ավստրալիան է, որը հայտնի է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված իր համառ պայքարով: Համավարակի սկզբից ի վեր՝ աշխարհում հոսպիտալացումների ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվում. ընդ որում՝ հիվանդանոցում հայտնվում են հիմնականում չպատվաստված անձինք:

Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ ընթացք կունենա այս համավարակը. արդյոք SARS-CoV-2 հարուցիչը կառաջացնի ավելի վարակիչ կամ մահացու նոր շտամներ: Իհարկե, լավագույն սցենարը COVID-19-ը հաղթահարելն է, բայց տարբեր կանխատեսումներով, եթե երկրագնդի բնակչության մեծ մասը պատվաստվի, կորոնավիրուսը կվերածվի այնպիսի սովորական հիվանդության, ինչպիսին սուր շնչառական վարակներն են ու գրիպը:

 

Լրահոս

Դիտել ավելին