Կարևոր իրադարձություններ

Երեկ ազդարարեցինք նոր եթերաշրջանի մեկնարկը. Հովհաննես Մովսիսյան

13 Սեպտեմբեր, 2021 14:44
Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Երեկ ազդարարեցինք նոր եթերաշրջանի մեկնարկը. Հովհաննես Մովսիսյան

Հանրայի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Երեկ ազդարարեցինք նոր եթերաշրջանի մեկնարկը, այն մեզ համար կրկնակի պատասխանատու է՝ հաշվի առնելով, որ հոբելյանական է, և այդ պատճառով մենք գնացել ենք համարձակ քայլերի
▪️Կրկնապատկել ենք հեռուստաարտադրությունը
▪️Աննախադեպ քանակի նոր ծրագրեր ենք մեկնարկում ամենատարբեր թիրախային խմբերի համար
▪️Ավելացրել ենք նախագծերի մասշտաբները
▪️Ձեռք ենք բերել փաստավավերագրական և գեղարվեստական որակյալ ֆիլմեր միջազգային գործընկերներից
▪️Գնել ենք համաշխարհային կարևորության երաժշտական համերգների ցուցադրության իրավունք
▪️Համատեղ արտադրություն ենք սկսել «Մեր բակը 4» ֆիլմի շրջանակում, որը շուտով կբարձրանա էկրաններ
▪️Հանրայինի լրատվական ծրագրերի հանդեպ աճող վստահության գործոնով պայմանավորված՝ ստեղծել ենք նոր հեռուստաընկերություն՝ Առաջինի լրատվական ալիքը, որն իր կարևոր տեղը գտավ մեր հեռուստաընտանիքում:
▪️Եվ այս եթերաշրջանի անակնկալը. Հանրայինը ձեռք է բերել բացառիկ իրավունք՝ արտադրելու ներկայումս ամենավարկանշային միջազգային ձևաչափերից մեկը՝ աշնանային եթերաշրջանում դիտեք The Masked Singer կամ Маска նախագծի հայերեն տարբերակը՝ «Դիմակահանդես»:
Մեզ բարի երթ»

 

Լրահոս

Դիտել ավելին