Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Ալեն Սիմոնյանը չբացառեց ուժայիններին կանչելը ադրբեջանական ոստիկանության գործողությունների կապակցությամբ

13 Սեպտեմբեր, 2021 12:39
Ալեն Սիմոնյանը չբացառեց ուժայիններին կանչելը ադրբեջանական ոստիկանության գործողությունների կապակցությամբ

Սեպտեմբերի 13-ին խորհրդարանի նիստի ընթացքում «Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հանցագործություն է կատարել, սակայն հայկական կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել: «Ստացվում է այնպես, որ օտարերկրյա պետության ներկայացուցիչները խոչընդոտում են մեր քաղաքացիների տեղաշարժը: Ավելին, նրանք միջոցների անօրինական պահումներ են իրականացնում` տուրքերի տեսքով, պայմաններ են դնում մեր քաղաքացիների առջեւ: Ի դեպ, խոսքը զինված խմբերի մասին է»,- այս ամենին ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն հայտարարեց, որ չի բացառվում ազգային անվտանգության ծառայության տնօրենին, գլխավոր դատախազին, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարության եւ հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ԱԺ կանչելը՝ պարզաբանում ստանալու համար:

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ նման հանդիպում կարող է կազմակերպվել: Մինասյանը, մասնավորապես, պետք է գրավոր հարցում ներկայացնի, որից հետո կսկսվի առաջիկա հանդիպման հնարավոր ձեւաչափի եւ մնացած ամեն ինչի քննարկումը:

Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ից, Էյվազլի բնակավայրի հատվածում (ինչ-ինչ պատճառներով օգտագործվում է ադրբեջանական տեղանունը - խմբ.)՝ Գորիս-Կապան միջպետական ​​ճանապարհի Որոտան բնակավայրում մոտակայքում, Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական համարներով բեռնատարների վարորդների  փաստաթղթերը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատում են ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Լրահոս

Դիտել ավելին