Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    559,5
    573,5

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Տավուշի մարզպետն այցելել է Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղեր

13 Սեպտեմբեր, 2021 10:21
Տավուշի մարզպետն այցելել է Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղեր
Տավուշի մարզպետարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։
 
Կառավարության կողմից 2021թ. համայնքներին տրամադրվող սուբվենցիոն ծրագրով և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ Բաղանիսում շարունակվում են մոտ 400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքները:
 
Սուբվենցիոն ծրագրով Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի: 
 
Ասֆալտապատվում է Բերդավանի 180 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ ներհամայնքային փողոցը:
 
Մարզպետը Բերդավանում ծանոթացել է նաև բերդավանցի զոհված տղաներին նվիրված հուշահամալիրի կառուցուման աշխատանքներին:
 
 

Լրահոս

Դիտել ավելին