Կարևոր իրադարձություններ

Սիմոն Բաբայանն ընտվեց Փաստաբանների պալատի նախագահ

13 Սեպտեմբեր, 2021 00:41
Հեղինակ՝ Արա Զոհրաբյան
Սիմոն Բաբայանն ընտվեց Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ և իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին՝ մաղթելով հաջողություն:

Լավ փաստաբան, դասախոս, գիտնական և հմուտ ու բարեխիղճ կառավարիչ, այն նվազագույնը, ինչը կարելի է ասել Սիմոն Բաբայան մասնագետի մասին:

Փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:

Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանուն անկախության ու միասնականության քվեարկած փաստաբաններին: Մենք ուժեղ ենք միասին:

Հ.Գ. Փաստաբանների պալատի նախորդող տարիների հետ կապված ամփոփիչ խոսքս կներկայացնեմ 2021թ. հոկտեմբերի 5-ին»,-նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին