Կարևոր իրադարձություններ

Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են BMW-ն ու 06-ը. կա վիրավոր

12 Սեպտեմբեր, 2021 23:16
Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են BMW-ն ու 06-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արգել գյուղում՝ ժողովրդին հայտնի Լուսակերտի զորամասի դիմաց, բախվել են 28-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ-2016 մակնիշի և 40-ամյա Հովհաննես Ավետիսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցներն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին