Կարևոր իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Դիլիջանում տարածքային կառույց է հիմնել

12 Սեպտեմբեր, 2021 19:51
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Դիլիջանում տարածքային կառույց է հիմնել

Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրությունից:

Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ կուսակցականներ։

Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները՝

1. Սարգսյան Դավիթ

2. Բազինյան Արման

3․ Թամրազյան Վարդան

4. Օհանյան Լիլիթ

5. Խեչյան Արշակ։

Խորհուրդն իր կազմից ընտրեց նաև նախագահ և քարտուղար։

Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Դավիթ Սարգսյանը, քարտուղար՝ Լիլիթ Օհանյանը։

Տարածքային կառույցի խորհրդի վերահսկող ընտրվեց Վանուշ Փիլոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին