Կարևոր իրադարձություններ

Մահացել է «Սասնա ծռեր» շարժման անդամ, բանաստեղծ Ռուբեն Հովակիմյանը

11 Սեպտեմբեր, 2021 21:51
Հեղինակ՝ Վարուժան Ավետիսյան
Մահացել է «Սասնա ծռեր» շարժման անդամ, բանաստեղծ Ռուբեն Հովակիմյանը

Մահացել է «Սասնա ծռեր» շարժման ակտիվ մասնակից, Արցախյան երկու պատերազմների մասնակից, բանաստեղծ Ռուբեն Հովակիմյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Մահացել է Սասնա Ծռեր համահայկական շարժման ակտիվ անդամ եւ Ազգային ժողովրդավարական բեւեռի մասնակից, Արցախյան երկու պատերազմների մասնակից, բանաստեղծ Ռուբեն Հովակիմյանը (գրական կեղծանունը՝ Ռուբեն Հով-Ազ)։

Ցավակցում ենք հարազատներին եւ պայքարի ընկերներին անժամանակ կորստի համար։

Ռուբեն Հովակիմյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղի նրա տանը, իսկ հուղարկավուրությունը՝ սեպտեմբերի 13-ին, ժ․ 13։00, Արաքս գյուղի գերեզմանատանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին