Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը՝ 16:30-ի սահմաններում, Այգեստան-Կանաչուտ ավտոճանապարհի՝ Կանաչուտ գյուղի սկզբնամասում, ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, բախվել են Աբովյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վաչագան Նազարյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Բերքանուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Վռամ Կարապետյանի վարած ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենաները:
Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ. Նազարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ԱԻՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Փրկարարները հոսսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: