Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար ՀՀ նախկին ոստիկանապետ Ալեն Սարգսյանի անվան փողոցում. կա վիրավոր

11 Սեպտեմբեր, 2021 20:42
Խոշոր ավտովթար ՀՀ նախկին ոստիկանապետ Ալեն Սարգսյանի անվան փողոցում. կա վիրավոր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը՝ 16:30-ի սահմաններում, Այգեստան-Կանաչուտ ավտոճանապարհի՝ Կանաչուտ գյուղի սկզբնամասում, ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, բախվել են Աբովյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վաչագան Նազարյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Բերքանուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Վռամ Կարապետյանի վարած ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենաները: 

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ. Նազարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ԱԻՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Փրկարարները հոսսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: 

 

Լրահոս

Դիտել ավելին