Կարևոր իրադարձություններ

Վանաձորում 23-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

11 Սեպտեմբեր, 2021 20:02
Վանաձորում 23-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով վրաերթի  է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 34 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Արկադի Օ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր ժամանած հետաքննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին