Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում դժգոհ են խաղաղապահ ուժերի նոր ղեկավարից

11 Սեպտեմբեր, 2021 18:26
Ադրբեջանում դժգոհ են խաղաղապահ ուժերի նոր ղեկավարից

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Վերապահումների գլխավոր պատճառը Ռուստամ Մուրադովին զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինող գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունն է։ Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայան»-ը:

Բանն այն է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանն, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Գեներալ Կոսոբոկովը նախկինում պաշտոնավարել է Ղրիմում՝ որպես Սևծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։

Դրանից առաջ ՝ 2015-ից 2017 թվականներին, նա զբաղեցրել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը։ Մինչև վերջերս էլ Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցնում էր Ռուսաստանի Զինված ուժերի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 58-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Կովկասում ինչպես նաև մեկ այլ վիճելի տարածաշրջանում՝ Հարավային Օսիայում։

Այս ամենը հաշվի առնելով՝ թերևս բնական է, որ ադրբեջանցի թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանամետ գործիչները Կոսոբոկովի նշանակումը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում ընկալեցին խիստ վերապահումներով։

Մանրամասները՝ սկզբնաղբուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին