Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի

11 Սեպտեմբեր, 2021 16:46
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ ամեն լավագույնն արվում է՝ երկու կողմերին կրկին վերադարձնելու Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ և հենց այդ միջոցով հարցը պետք է կարգավորվի:

Նա նշեց, որ  Էնթոնի Բլինքեն տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է իրենց այս հանձնառությունը և պարզ է, որ 30 տարվա պատերազմի և լարված իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան հիմնավոր բաներ, որոնք իրենք կարևորում են:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում։

«Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողությունների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ Ինչպես գիտեք` ԱՄՆ-ն որոշակի քայլեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել են, և որոշակի հաջողություն ունեցել ենք»: ԱՄՆ դեսպանը հույս հայտնեց,  որ հարցը կբերվի մի կետի երբ բոլոր գերիները կվերադառնան։

 

Լրահոս

Դիտել ավելին