Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին դիտարկել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը

11 Սեպտեմբեր, 2021 15:47
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին դիտարկել է  Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:
 
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջաններում ուղևորափոխադրում կատարող 80 տրանսպորտային միջոց: Նրանք հայտնաբերել են, որ որոշ ուղևորներ և վարորդներ չեն կատարել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, ինչպես նաև մի քանի տնտեսավարողներ իրենց տրանսպորտային միջոցներում չեն ապահովել ախտահանիչ հեղուկների պարտադիր առկայությունը:
 
ԱԱՏՄ տեսուչներն այդ խախտումների հիմքով 14 վարչական արձանագրություն են կազմել:
 
Մշտադիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հատկապես Covid-19-ի նոր շտամների ի հայտ գալու ֆոնին հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու իրազեկման աշխատանք են կատարել ուղևորներրի և ուղևորափոխադրողների շրջանում:
 
Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին