Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է գովազդային սյանը

11 Սեպտեմբեր, 2021 10:22
Արշակունյաց պողոտայում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է գովազդային սյանը

Սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչը՝ 24-ամյա Պարույր Սարգսյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը, գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

 

Լրահոս

Դիտել ավելին