Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    563,5
    577,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

 

ԱՄՆ-ում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 40,6 միլիոնը

10 Սեպտեմբեր, 2021 22:58
ԱՄՆ-ում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը  գերազանցել է 40,6 միլիոնը

Ռոյթերս գործակալությունը, հիմնվելով Ջոնս Հոփկինսի համալսարանի համաճարակային կենտրոնի տվյալների վրա, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում հաստատված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հինգշաբթի օրը գերազանցեց 40.6 միլիոնը, քանի որ հետազոտողները հայտնաբերել են համաճարակի բռնկման վաղ փուլում գրանցված նոր դեպքեր: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ըստ կենտրոնի տվյալների՝ մինչև հինգշաբթի օրը ԱՄՆ-ում իրականացվել է ավելի քան 376 միլիոն պատվաստում:

Ըստ Jama Network Open- ում հրապարակված վերջին զեկույցի՝ կառավարությունը չի հաշվել բռնկման սկզբնական շրջանում ծերանոցներում գրանցված 16,000 մահվան դեպքեր,իսկ այդ դեպքերը տարբեր հաստատություններում գրանցված մահերի ընդհանուր թվի 14%-ն են կազմում:

Ըստ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի վերջին տվյալների, ամերիկացիների 53 տոկոսից ավելին ներկայումս ամբողջությամբ պատվաստված են, ներառյալ չափահաս բնակչության գրեթե երկու երրորդը:

 

649 հազար ամերիկացիներ մահացել են Covid-19-ից:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին