Կարևոր իրադարձություններ

Սիրելի՛ կանայք, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ. Զարուհի Բաթոյան

10 Սեպտեմբեր, 2021 22:38
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Սիրելի՛ կանայք, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ կանայք,

 Այս տարի հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կկայանան Տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններ:

Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասը կանայք են, ուստի շատ կարևոր է, որ դուք ներկայացված լինեք համայնքի ավագանու կազմում, ոչ թե որովհետև օրենքով սահմանված քվոտա կա, այլ որովհետև դուք պետք է և կարող եք ձեր ներդրումն ունենալ սեփական համայնքի սոցիալական, կրթական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացմանը:

 Շատ երկար կարելի է խոսել, թե ինչպիսի խնդիրներ կան տարբեր գյուղերում և քաղաքներում, բայց առանց կանանց ակտիվ և անմիջական մասնակցության այդ խնդիրները չեն կարող արդյունավետ լուծում ստանալ:

Սիրելի՛ կանայք, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ և ուզում եմ խրախուսել, որ տեր կանգնեք ձեր, ձեր ընտանիքի և համայնքի շահերի պաշտպանությանը նաև որպես ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար:

 Պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակում աջակցելու ձեզ, ինչպես նաև կիսվելու անձնական փորձով:

Հարցերի դեպքում գրեք ինձ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին