Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը

10 Սեպտեմբեր, 2021 22:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ Նարեկ Մկրտչյանը, այսօր այցելել է Հացիկ համայնք Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ: Համայնքում նա ներկա է գտնվել  «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ֆինանսավորմամբ՝ Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի (ԵԸԾ) բացմանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքէջից:

Նախարարը ողջունել է Հացիկ համայնքում նման կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը  և հաջողություն մաղթել:

Անդրադառնալով մարզպետարան-հիմնադրամ-համայնքապետարան եռակողմ հուշագրի ստորագրմամբ Հացիկ համայնքում հանրապետությունում 1-ին ԵԸԾ կենտրոնի բացմանը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այն համարել է շարունակվող արդյունավետ համագործակցության խոսուն ապացույց:

 

Լրահոս

Դիտել ավելին