Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Կիևում ՀՀ-ի նոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարի հետ

10 Սեպտեմբեր, 2021 21:50
Կիևում ՀՀ-ի նոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարի հետ

Այսօր Կիևում Ուկրաինայի հայերի միության կազմակերպության ղեկավարությունը հանդիպել է Կիևում Հայաստանի նոր դեսպանի՝ Վլադիմիր Կարապետյանին: Այս մասին հայտնում է «AnalitikaUA.net»-ը:

Հանդիպումը կայացել է Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում:

Կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի նորանշանակ դեսպանին:Շատվորյանը հույս է հայտնել, որ այսուհետ Կիևի և Երևանի միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են հայ համայնքի գործունեությունը:

Վլադիմիր Կարապետյանն էլ իր հերթին խոսել է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ծրագրերի մասին: 

Լրահոս

Դիտել ավելին