Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Վայոց ձորի մարզում. կա վիրավոր

10 Սեպտեմբեր, 2021 21:30
Ավտովթար Վայոց ձորի մարզում. կա վիրավոր

Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի  157.5-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը՝ 51-ամյա Նորիկ Վարդանյանը, մարմնական վնասվածքներ է ստացել:Նրան տեղափոխել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին