Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն որոշել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներին

10 Սեպտեմբեր, 2021 21:17
ՀՀԿ-ն որոշել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներին

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:


Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։

Կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին ևս քննարկվել է:

Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներին, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։

Ինչ վերաբերում է այլ համայնքների, Հանրապետական կուսակցությունը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին