Կարևոր իրադարձություններ

ՌԴ Արդարադատության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին

10 Սեպտեմբեր, 2021 21:40
Հեղինակ՝ ՀՀ արդարադատության նախարարություն
ՌԴ Արդարադատության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին

ՌԴ Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Ռուս գործընկերը արդարադատության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և երկու նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման հույս է հայտնել և նախարար Անդրեասյանին մաղթել բարեկեցություն ու հաջողություն՝ պատասխանատու նոր պաշտոնում:

Պատասխան նամակով Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Չույչենկոյին շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ պաշտոնակցի հետ կհաջողեն նոր թափ հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրավական ոլորտում առկա դաշնակցային համագործակցությանը նաև անձնական հանդիպումների ու աշխատանքային քննարկումների արդյունքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին