Կարևոր իրադարձություններ

Կարեն Անդրեասյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները

10 Սեպտեմբեր, 2021 20:20
Հեղինակ՝ ՀՀ Արդարադատության նախարարություն
Կարեն Անդրեասյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները

Այսօր նախագահական նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը երդվել է՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության էջից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին