Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինքը պարտադիր թեստավորման նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել

10 Սեպտեմբեր, 2021 19:40
Հեղինակ՝ «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը պարտադիր թեստավորման նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը պարտադիր թեստավորման նախագծի մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Շրջանառության մեջ դրված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված նոր սահմանափակումների և հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը լայն հանրային քննարկման առարկա է դարձել:

Մոտեցումը, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, նույնիսկ առողջապահական հնարավոր իրական անկեղծ նպատակներին՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող: Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Հանրությանը պետք է մանրամասն և թափանցիկ ձևով ներկայացվեն դրական և հնարավոր բացասական հետևանքները: Միաժամանակ այն մոտեցումը, որ պատվաստման հրաժարման դեպքում պարտադիր է 15 օրը մեկ սեփական միջոցներով գումար վճարել և ներկայացնել թեստի պատասխանը՝ խայտառակ անհամաչափ և ոչ իրավաչափ գործողություն է և հերթական անգամ ցույց է տալիս այս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը: Անընդունելի է նաև տարբերակված մոտեցման առաջարկը քաղաքական (ՀՀ նախագահ, վարչապետ, նախարարներ, պատգամավորներ) պաշտոններ զբաղեցնողների մասով:

Թեստավորման պարտադիր պայման նախատեսելու հետ միաժամանակ, պետությունը պարտավոր է սուբսիդավորել նշված ծախսերը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին