Կարևոր իրադարձություններ

Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովը

10 Սեպտեմբեր, 2021 19:26
Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովը

Սեպտեմբերի 10-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Արևագալի ժամերգություն:

Ժամերգությանը մասնակցեցին նաև միջազգային համաժողովի մասնակիցները:

Էկումենիկ աղոթքից հետո ժողովի մասնակիցները շարունակեցին իրենց աշխատանքը: Նրանցից մի քանիսը ներկայացրին զեկույցներ. Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահ Հայր Վերապատվելի Քրիստիան Քրիգերը՝ «Կրոնական հուշարձանների և սրբավայրերի անվտանգությունն ու պահպանությունը Եվրոպայում», Արցախի ՄԻՊ-ը՝ «Ադրբեջանական վանդալիզմի դրսևորումներն Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, կրոնական իրավունքների և Արցախի ժողովրդի ազատության դեմ», ԱՄՆ Լաֆայեթի քոլեջի պատմության պրոֆեսոր Ռեյչլ Գոշգարյանը՝ «Ապրելով Թուրքիայում ոչնչացված հուշարձանների և գերեզմանատների առկայության պայմաններում»:

Զեկույցների ավարտից հետո համաժողովն ամփոփեց իր աշխատանքը։

 

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին,նրանք կլինեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ցեղասպանության թանգարանում:

 

Լրահոս

Դիտել ավելին