Կարևոր իրադարձություններ

Արցախում քննարկել են մարտական գործողությունների մասնակցին կարգավիճակ տրամադրելու հարցը

10 Սեպտեմբեր, 2021 16:53
Արցախում քննարկել են մարտական գործողությունների մասնակցին կարգավիճակ տրամադրելու հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Քննարկվել են 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ԱՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հետ կապված հարցերը։

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները։

 

Լրահոս

Դիտել ավելին