Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Եղեգնուտ գյուղում. այրվել են 1-ին փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը

10 Սեպտեմբեր, 2021 16:24
Հրդեհ Եղեգնուտ գյուղում. այրվել են 1-ին փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը

Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել են տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 100 քմ:

 

Լրահոս

Դիտել ավելին