Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզում «ՈՒԱԶ»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. վիրավորներից մեկը մահացել է

10 Սեպտեմբեր, 2021 13:50
Վայոց Ձորի մարզում «ՈՒԱԶ»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. վիրավորներից մեկը մահացել է

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով երեկ՝ սեպտեմբերի 9-ին, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում ՈՒԱԶ 452 մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին