Կարևոր իրադարձություններ

Սիրիայում պայթյունի հետևանքով ռուս զինվորական է զոհվել

10 Սեպտեմբեր, 2021 13:43
Սիրիայում պայթյունի հետևանքով ռուս զինվորական է զոհվել

Սիրիայի ճանապարհներից մեկի վրա, որով անցնում էր ռուսական մարդասիրական օգնության շարասյունը, պայթյուն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով 1 ռուս զինվորական է զոհվել: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, գրում է РИА Новости գործակալությունը:

«2021 թվականի սեպտեմբերի 9-ին Հոմս նահանգում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից հումանիտար շարասյան երթուղու հետախուզության ժամանակ գործի է դրվել ճանապարհի եզրին տեղադրված պայթուցիկ սարք»,- նշված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողը ծանր վնասվածքներ է ստացել։ Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ նրան չի հաջողվել փրկել։

 

Լրահոս

Դիտել ավելին