Կարևոր իրադարձություններ

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (լուսանկաներ)

10 Սեպտեմբեր, 2021 13:20
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (լուսանկաներ)

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Արդեն ավարտվել են հորատման աշխատանքները, կատարվում է կամրջի հիմքերի ամրանավորում և բետոնացում։ Կամրջի կառուցումն ընթանում է շինարարական փուլի աշխատանքային պլանին համապատասխան: Կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն հանդիսանում է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոց, 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներ։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

 

Լրահոս

Դիտել ավելին