Կարևոր իրադարձություններ

Պաշտոնատար անձին գումարի դիմաց վնասել առաջարկող օգտատերը հայտնաբերվել է

10 Սեպտեմբեր, 2021 12:50
Պաշտոնատար անձին գումարի դիմաց վնասել առաջարկող օգտատերը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին