Կարևոր իրադարձություններ

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է տեղահանված արցախցիների կողմից ստեղծված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

10 Սեպտեմբեր, 2021 12:42
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է տեղահանված արցախցիների կողմից ստեղծված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ՄՆ Սերգեյ Ղազարյանը հանդիպել են 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների կողմից ստեղծված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ներկաները քննարկել են տեղահանվածների կարգավիճակին, նրանց սոցիալական, իրավական խնդիրներին վերաբերող մտահոգություններն ու խնդիրների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։
 
Պաշտպանը նշել է, որ հասարակական կազմակերպությունները մեծ դերակատարություն ու կարևորություն ունեն ոչ միայն պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային հանրության հետ հարաբերվելու գործում։
 
ՀԿ-ների ներկայացուցիչները պաշտպանին են ներկայացրել իրենց կողմից գնահատված կարիքները, տեղահանված արցախցիներին առնչվող մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրները։ Հանդիպման վերջում քննարկվել են համատեղ աշխատանքի ուղղությունները։
 

Լրահոս

Դիտել ավելին