Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Մուրադովը գնահատել է իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղում

10 Սեպտեմբեր, 2021 11:16
Ռուստամ Մուրադովը գնահատել է իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը: Այս մասին նա ՏԱՍՍ-ին ասել է Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:

«Ես (Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը) գնահատում եմ միայն դրական: Մեզ խաղաղ բնակչությունն է գնահատում է: Այնտեղ կյանքը բնականոն հունով շարունակվում է: Ճիշտ է կան մի շարք խնդրահարույց հարցեր, սակայն գործընթացը ընթացքի մեջ է՝ մարդկանց վերադարձը, ինչպես մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը: Հետևաբար, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի», - ասաց Մուրադովը:

Նա հավելեց, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Ղարաբաղի տարածքում.

«Առաջին հինգ տարիները` համաձայն երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա երկարաձգման վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի իր առաքելությունը: Իսկ այժմ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին